Լեռները դողացին նրանից, բլուրները սասանվեցին, խախտվեց երկիրը նրա առաջ, ինչպես նաև նրա բոլոր բնակիչները։ Նրա բարկությանն ո՞վ կդիմանա, ո՞վ կկանգնի նրա զայրույթի և սրտմտության դեմ։
Պատմվե՞ց քեզ, ո՛վ մարդ, թե ի՛նչ է բարին, և ի՞նչ է ուզում քեզնից Տերը. իրավունք հաստատել, ողորմություն սիրել և պատրաստ լինել քո Տեր Աստծու հետևից գնալու։ Տիրոջ ձայնը քաղաքի վրա կհնչի և կփրկի նրա անունից վախեցողներին։
Նա ասաց, թե Իսրայելի տունը բարկացրեց Տիրոջ հոգին, եթե սա լինի նրա ընթացքը, լավ չեն լինի Տիրոջ խոսքերը նրա հետ. իմ ժողովուրդը ուղիղ չի գնում ինձ հետ։ Թշնամությամբ հակառակ կանգնեց իր խաղաղությանը։
Մենք, շատ թե քիչ տանելի ապագա ունենալու համար, պետք է աշխատենք բազմակողմանիորեն հասկանալ հզորների ու թույլերի հարաբերությունների անատոմիան։
Բնականաբար, եթե ուժեղների ու թույլերի հարաբերությունների հետ առնչված երկրորդական հանգամանքները դնենք մի կողմ, ապա այդ հարաբերությունների կայուն ու երկուստեք իմաստալից լինելու համար, ընդհանուր առմամբ, պետք է հավասարակշռություն լինի, մի կողմից, ուժեղի համար թույլի օգտակարության և, մյուս կողմից էլ, թույլի համար ուժեղի կողմից պաշտպանվածության միջև...